Ժիրինովսկու հիմնած ՌԼԴԿ-ի նոր ղեկավար է ընտրվել Լեոնիդ Սլուցկին
Աջակցիր «Ա1+»-ինՎլադիմիր Ժիրինովսկու հիմնած Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ՌԼԴԿ) նոր առաջնորդ ունի: Ինչպես հաղորդում է ռուսական աղբյուրներում հրապարակված տեղեկությունները, ՌԼԴԿ-ի համագումարը կուսակցության նախագահի պաշտոնում ընտրել է Լեոնիդ Սլուցկիին: Տեղեկությունը փոխանցել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԼԴԿ բարձրագույն խորհրդի ղեկավար Յարոսլավ Նիլովին:
Կուսակցության ղեկը ստանձնելուց հետո Սլուցկին հայտարարել է, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կմնա ընդդիմադիր դաշտում, բայց կառուցողական դիրք կզբաղեցնի: Նոր ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ ՌԼԴԿ-ն արժանի արդյունք ցույց կտա սեպտեմբերին կայանալիք ընտրություններում:
ՌԼԴԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կյանքից հեռացել է 2022 թ. ապրիլի 6-ին երկարատև հիվանդությունից հետո: Ավելի ուշ ՌԼԴԿ-ից հայտնել էին, որ առաջիկայում տեղի է ունենալու կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է կուսակցության բարձրագույն ղեկավարությունը: