Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 1
A A
Սպորտ

Հայտնի է հայ ծանրորդների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Վաղը՝ մայիսի 28-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմեկնարկի ծանրամարտի թվով 100-րդ հոբելյանական առաջնությունը։

Հայաստանից հանդես կգան 13 ծանրորդ, 10 տղամարդ, 3՝ կին։ Արդեն հայտնի է մեր մարզիկների ելույթների ժամանակացույցը։ Առաջինը մրցահարթակ կբարձրանա 55 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, մայիսի 29-ին։

Ահա մեր ծանրորդների մասնակցության օրերը․

1 հունիսի

Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (երկուսն էլ 81 կգ)   

 

2 հունիսի

Վարդան Մանուկյան, Անդրանիկ Կարապետյան (երկուսն էլ 89 կգ), Տաթև Հակոբյան (76 կգ)

 

3 հունիսի

Արա Աղանյան, Դավիթ Հովհաննսիյան (երկուսն էլ 96 կգ)

 

4 հունիսի

Սամվել Գասպարյան (102 կգ), Արսեն Մարտիրոսյան (109 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ)

 

5 հունիսի

Գոռ Մինասյան, Վարազդատ Լալայան (երկուսն էլ +109 կգ)