Բացել լրահոսը Փակել լրահոսը
284114219_316318240689552_1188897870302277809_n
A A
Հասարակություն

Մարդկանց և կենդանիների մուտքը այս տարածքներ խստիվ արգելվում է

Սույն թվականի հունիսի 3-ին անտառներում մեկնարկելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ միջոցառումներն իրականացվելու են ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում գտնվող վնասատուներով վարակված անտառային տարածքներում՝ հետևյալ ժամանանակացույցով (եղանակային պայմաններից ելնելով՝ հնարավոր են շեղումներ).

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ` 1700 հա տարածքում - 03.06.2022 - 08.06.2022

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1340 հա տարածքում - 09.06.2022 - 11.06.2022

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1400 հա տարածքում - 12.06.2022 - 15.06.2022։

Ուշադրություն

Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:

Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։