Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Պաշտոնական Հասարակություն

12.000.000 շվեյցարական ֆրանկ՝ Հայաստանին․ SIGMA ծրագրի մեկնարկ

Այսօր՝ 2022 թվականի մայիսի 27-ին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) հաստատել է 12․000․000 (CHF) շվեյցարական ֆրանկ արժողությամբ դրամաշնորհ՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող միջամտության համար, և սկսել է միջազգային մրցույթային գործընթաց՝ իրականացնող գործընկերոջը որոշելու համար։

«Կայուն և ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) անվամբ ՇԶՀԳ այս նոր նախագիծը կնվազեցնի աղքատությունը Հայաստանի լեռնային շրջաններում՝ ներառական, նորարարական և կլիմայի վերաբերյալ իրազեկման եղանակով: Տասը տարի տևողությամբ SIGMA նախագծի աշխարհագրական ուշադրությունը կենտրոնանալու է Հյուսիսային Հայաստանի ամենաաղքատ շրջանների վրա՝ ներառելով 1500մ և ավելի բարձրության վրա գտնվող տարածքները:

Լեռնային Հայաստանում կլիմայի փոփոխության հետ համատեղելի և ներառական տնտեսական աճ ունենալու համար SIGMA նախագիծը կաշխատի տեղական տնտեսությունների և կառավարության տարբեր դերակատարների հետ՝ ի շահ ամենաաղքատ գյուղական տնային տնտեսությունների: Օգտագործելով նորարարական մոտեցում՝ SIGMA-ն կգործարկի և կզարգացնի համագործակցությունն ինչպես գյուղական շրջանների աճն ապահովող շարժիչ ուժերի միջև, որոնց նախագիծը բնորոշում է որպես «կատալիզատորներ», այնպես էլ մնացյալների միջև՝ հիմնականում փոքր բիզնեսի և ֆերմերների միջև: «Կատալիզատորները» գյուղաբնակ ձեռներեցներն են, ովքեր պատրաստ են լրացուցիչ ռիսկի դիմել՝ հանուն շահույթի, ինչն էլ, ի վերջո, լինելու է ի նպաստ տեղական տնտեսական աճի՝ որպես այդպիսին: Նրանք կարող են լինել ներդրողներ, գնորդներ, ավելի խոշոր ֆերմերներ, գյուղատնտեսական պարագաների և միջոցների մատակարարներ կամ զբոսաշրջության հետ կապված ձեռնարկություններ: Նախագծի շրջանակներում փոքր բիզնեսներն ու ֆերմերային տնտեսությունները կբարելավեն իրենց ծառայություններն ու ապրանքները և ավելի բարձր արժեքով կառաջարկեն դրանք «կատալիզատորներին»՝ այն նոր և ընդլայնված շուկաներում վաճառելու համար:

Աշխատելով ավելի քան 1500մ բարձրության վրա՝ նախագիծը նպատակաուղղված կլինի աճի խթանմանը այն տեղամասերում, որտեղ լեռնային շրջաններն ունեն համեմատական առավելություններ: Հետևողականորեն կզարգանան այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, վայրի կերպով աճող բույսերը, գյուղական զբոսաշրջությունը, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, որոնք չեն վնասում շրջակա միջավայրը և նպաստում են կլիմայի փոփոխությանը հարմարվելուն և դրա հետևանքների մեղմացմանը։ Նախագծի աշխարհագրական ուշադրության կենտրոնում են լինելու Հյուսիսային Հայաստանի ամենաաղքատ մարզերը՝ Տավուշը, Գեղարքունիքը, Լոռին և Շիրակը:

Սկսելով 2022 թվականի մայիսի 23-ին մրցութային գործընթացով՝ այն կունենա 17 ամիս տևողությամբ նախապատրաստական փուլ։ Դրանից հետո կսկսվի իրականացման փուլը, որը կտևի առնվազն 10 տարի (2023թ. դեկ․ - 2033թ. դեկ․) և որի շվեյցարական ֆինանսավորումը կկազմի ընդհանուր 12․000․000(CHF) շվեյցարական ֆրանկ։ Իր առաջին փուլի ընթացքում (2023 -2026 թթ.) SIGMA-ն կներառի առնվազն 3000 տնային տնտեսությունների, իսկ արդեն մինչև իր երկրորդ փուլի ավարտը՝ արդեն կներառի 10․000 տնային տնտեսությունների:

Շվեյցարիայի համագործակցության երևանյան գրասենյակ