Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դաժան» էլեկտրոնային նամակ

Սպորտ
359d849c9344619acf63cca0d3849d65

Արդեն երեք օր շարունակ իտալական լրատվամիջոցները միաձայն գրում են, որ Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը վաղուց պաշտոնանկ է արվել, սակայն իսպանացի մասնագետը իր հերթին հայտարարում է, որ հենց ինքն է զբաղեցնում այդ պաշտոնը:

Եվ ահա, այսօր հեղինակավոր «Գազետա դելո Սպորտը» տեղեկացրել է, որ Բենիտեսը ազատվել է աշխատանքից, ընդ որում այդ մասին նրան տեղեկացրել է «Ինտերի» փաստաբանը, էլեկտրոնային նամակի օգնությամբ: Սակայն «Ինտերի» ղեկավարությունը չի հաստատել այդ լուրը:

Թե ինչ շարունակություն կստանա Ռաֆա Բենիտեսի պաշտոնանկության հետ կապված պատմությունը, ցույց կտա ժամանակը, սակայն մի բան պարզ է, որ դրանից ավելի շատ կշահի հենց իսպանացի մասնագետը, քանի «Ինտերը» նրա հետ պայմանագիրը խզելու համար ստիպված կլինի վճարել 8 մլն եվրո փոխհատուցում:

Հավելենք, որ Ռաֆա Բենիտեսը իտալական թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել այս տարվա օգոստոսին, իսկ 4 օր առաջ նրա գլխավորությամբ «Ինտերը» նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: