Եթե դասագրքի վրայից քերում են «հայ» բառը՝ ինչ պիտի սպասես վաղը․ Դավիթ Գասպարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳրականագետ, բազմաթիվ գրքերի ու դասագրքերի հեղինակ Դավիթ Գասպարյանն, ով ամբողջ կյանքում աշխատել է կրթության ոլորտում այսօր իրականացվող բարեփոխումների հետ, համաձայն չէ։ Գրականագետը, «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով կրթության բարեփոխումների թեմային, նշեց, որ բարեփոխում բառը չի ընդունում։
«Բարեփոխում բառը չեմ ընդունում, որովհետև այն, ինչ կատարվում է ընդդեմ կրթության ազգային հիմքերի է։ Եվ սա վերաբերում է, թե՛ կրթության բովանդակությանը, և թե՛ կրթության կազմակերպմանը։ Պետք է վերադառնալ 10-ամյա կրթությանը՝ 5-րդ և 6-րդ դասարաններում միջանկյալ դասարանների ներդրման հաշվին։ 12-րդ դասարանում սովորող տղան, երիտասարդը մեկ ոտքով դպրոցում է, մյուս ոտքով՝ զինկոմիսարիատում։ էսպես չի լինի»,- ասում է Դավիթ Գասպարյանը։
Գրականագետի խոսքով՝ դպրոցում դասագրքերի փոփոխության անհրաժեշտություն չկա՝ «դասագիրքն ինքը պիտի իր երկարակեցությունն ապացուցի, դասագիրքը, եթե որակյալ դասագիրք է, ինչքան պետք է թող օգտագործվի»։
«Եթե դասագրքի վրայից քերում են «հայ» բառը՝ ինչ պիտի սպասես վաղը»,- վրդովված ասում է Դավիթ Գասպարյանը։
Բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների մասով էլ գրականագետը պնդում է, որ պետք է բուհերից պահանջենք որակյալ ուսուցիչներ պատրաստել՝ ոչ թե կիսատ-պռատ։ Հիմա էլ ասում են բանասիրական ֆակուլտեստի ընդունելության քննությունից հանենք գրականության հարցերը»,- վրդովված ասում է Դավիթ Գասպարյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում փակում է վաղվա ուսուցչի ճանապարհը, վաղվա գրագիտության ճանապարհը։
«Ուրեմն մենք նախապես այնպես պետք է անենք, որ երիտասարդը, ով ընտրել է այդ ճանապարհը, լիարժեք պատրաստություն ստանա, լիարժեք գիտելիքներ ստանա»,- ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։