Բացել լրահոսը Փակել լրահոսը
283567951_373571518140573_574650259033736582_n
A A
Պաշտոնական

Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն՝ ստուգում, են կատարել «Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք. Գյումրի): 

Պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը, մասնավորապես՝ արտադրամասի պատերը և առաստաղն ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, արտադրամասի սարքավորումների արտաքին մակերեսները ժանգոտված, իսկ տորթերի և հրուշակեղենի ձևավորման սեղանները անհարթ ու վնասված եզրերով եղել են:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: