Բացել լրահոսը Փակել լրահոսը
անկանխիկ վճարում
A A
Պաշտոնական Հասարակություն

Ովքեր կարող են ստանալ հետվճար

Ինչպես արդեն տեղեկացրել է Աշխատանքի և սցիալական ապահովության նախարարությունը, 2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։
 
Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝
 
✅ ընտանեկան նպաստ,
✅ սոցիալական նպաստ,
✅ ծերության նպաստ,
✅ հաշմանդամության նպաստ,
✅ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
✅ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
✅ երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,
✅ պատվովճար,
✅ պարգևավճար։
 
Վերոնշյալ վճարները անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը:
 
Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով: