Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Զինհաշմանդամներին օգնող «Մետագեյթ»-ը կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն (տեսանյութ)

Զինհաշմանդամների վերականգնման համար նախատեսված և Հայաստանում ստեղծված «Մետագեյթ» համակարգը կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կառավարությունը։

«Մետագեյթ». այսպես է կոչվում սարքը, որը ստեղծվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինհաշմադամներին օգնելու համար: Այն վիրտուալ իրականության ու ինժեներական հատուկ լուծումների ամբողջություն է, որն ապահովում է ժամանց, բայց որ շատ ավելի կարևոր է՝ հիվանդանոցի պատերից դուրս հեռավար ռեաբիլիտացիայի հնարավորություն է տալիս, կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն»,- նշված է գրառման մեջ:

Սարքը ներկայացվել է մայիսի 19-ին։