Բացել լրահոսը Փակել լրահոսը
283548116_556552295841446_2949697177975699426_n
A A
Հասարակություն

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում շարունակվում են

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է․
 
«Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, շարունակում է մշտադիտարկել երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Սույն թվականի մայիսի 11-19 ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում շարունակվել է արձանագրվել անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտներ 16 և ցածր տարիքի երեխաների շրջանում:
 
Եվրոպական տարածաշրջանի երկրներում, 2022 թվականի մայիսի 20-ի դրությամբ հաստատվել էր հիվանդության 276 դեպք, առավել մեծ քանակությամբ դեպքեր արձանագրվել են Միացյալ Թագավորությունում, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում: Հիվանդներ են գրանցվել նաև Մոլդովայում և Սերբիայում: Անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների մասին հաղորդել են նաև ԱՄՆ, Բրազիլիան, Մեքսիկան և այլն:
Ընդամենը 276 դեպքից, 162-ի ելքերը հայտնի են՝ ապաքինվել են 138-ը (85%), գրանցվել է հիվանդության հետ փոխկապակցված մեկ մահ, 14 դեպքերում պահանջվել է լյարդի փոխպատվաստում:
 
Հիվանդության ծագումնաբանությունը դեռևս գտնվում է հետազոտման փուլում: Աշխատանքային վարկած շարունակվում է մնալ կապը ադենովիրուսային վարակի հետ, որը հայտնաբերվել է 60.8% դեպքերում: Այնուամենայնիվ, այլ վարկածներ ևս օրակարգում են, օրինակ՝ Կովիդ-19 վարակը, որը հայտնաբերվել է 12.2%:
Ընդհանուր առմամբ, արձանագրված դեպքերը համարվում են եզակի և փոխկապակցված չեն միմյանց հետ, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել վարկած, որ այն մարդուց մարդու չի փոխանցվում:
 
Զգոնություն պահպանելու նպատակավով, հիշեցնենք, որ անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգառումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում):
Նման ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բուժօգնության:
Սույն նյութը նախապատրաստելիս օգտագործնել են ԵՄ ՀՎԿԱԿ և ԱՀԿ հրապարակումները: