Բացել լրահոսը Փակել լրահոսը
74ed0a36c3a426d41f5128c4fb1ca040
A A
Հասարակություն

Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 2 հեծանվորդի

Այսօր՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի: 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից  ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն է ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: