Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այժմ իմ հերթն էր»

Սպորտ
726a343204fca8adfdf7e748ecb99f59

Անգլիական «Մանչեսթր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին ճանաչվել է Եվրոպայի 2010 թ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Այս մրցանակը ամեն տարի հանձնում է իտալական Tuttosport օրաթերթը, որի հարցմանը մասնակցում են Եվրոպայի առաջատար սպորտային լրատվամիջոցները: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլկշերը, երրորդ տեղը` Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Դավիդ դե Խեան:

«Ես ծանոթ չեմ Ուիլկշերի հետ: «Արսենալի» հետ հաջորդ խաղին ավելի ուշադիր կհետեւեմ նրա խաղին: Երեւի հանդիպումից առաջ արժե նրան ցույց տալ մրցանակը, որպեսզի հիշի, որ հենց ես եմ լավագույնը» - մեկնաբանել է 20-ամյա ֆուտբոլիստը:

Նախկինում Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ էին ճանաչվել այնպիսի հանրահայտ խաղացողներ, ինչպիսիք են Ուեյն Ռունին, Սեսկ Ֆաբրեգասը, Լիոնել Մեսին: Մարիո Բալոտելիի կարծիքով ինքը միայն արգենտինացի հարձակվողին է զիջում խաղամակարդակով: «Երկու տարի առաջ ես 6-րդն էի ցուցակում, անցած տարի` 4-րդը: Այժմ իմ հերթն էր լավագույն ճանաչվելու համար» - ասել է աֆրիկյան արմատներ ունեցող իտալացի ֆուտբոլիստը: