Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnazia
A A
Սպորտ

Նարեկ Գրիգորյանը՝ դպրոցականների Համաշխարհային խաղերի չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Նարեկ Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ընթացող դպրոցականների 19-րդ Համաշխարհային խաղերում։

Մեր պատանի մարզիկը լավագույնն է ճանաչվել մինչև 80 կգ քաշային կարգում։ Նա եզրափակիչում հաղթել է ղազախստանցի Ասխաբ Հաջիևին։

Խաղերի բրոնզե մեդալ են նվաճել Հայաստանի ձյուդոյիստուհի Էլիզա Ադամյանը (48 կգ) և բռնցքամարտիկ Ոսկան Ոսկանյանը (57 կգ)։ Մեր պատանի բռնցքամարտիկ Յուրա Բաբլումյանը (67 կգ) մտել է եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար։

Նշենք, որ Հայաստանի թիմերում ընդգրկված են 4 մարզուհի և 22 մարզիկ, որոնք մասնակցում են ըմբշամարտի, թաեքվոնդոյի, սեղանի թենիսի, ձյուդոյի և բռնցքամարտի մրցումներին։