Բացել լրահոսը Փակել լրահոսը
163746
A A
Պաշտոնական

Արցախում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի

Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը դրված է հանրային քննարկման:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարությունը՝ տեղեկացնելով, որ նախագծին կարելի է ծանոթանալ ԱՀ իրավական տեղեկատվական՝ Առլեքսիս համակարգում՝ հետևյալ հղմամբ :

Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի մայիսի 29-ը ներառյալ, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: