Բացել լրահոսը Փակել լրահոսը
դիմորդ
A A
Հասարակություն

Կոնսերվատորիան հերքում է ԳԹԿ տեղեկատվությունը, ԳԹԿ-ն՝ պարզաբանում

ԳԹԿ-ի եւ Հ1-ի  կողմից արված հայտարարությունը , որ ԵՊԿ-ն չունի ազգային նվագարաններից որոշ գործիքների, ինչպես նաև դիրիժորության, ջութակի մասնագիտացումների ընդունելության հայտեր, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊԿ-ն:

«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այս տարվա ընդունելության քննությունների հայտագրման առաջին փուլի արդյունքներով, հնչեցված մասնագիտացումներով ունենք՝

Ջութակ - 7 դիմորդ

Դիրիժորություն - 2 դիմորդ։

Ինչ վերաբերում է ազգային նվագարաններին, փաստացի հայտագրված են․ Դուդուկ - 9 դիմորդ

Քանոն - 9 դիմորդ

Թառ, քամանչա, ուդ - 6 դիմորդ

Շվի, սրինգ, բլուլ, սանթուր - 0 դիմորդ

Տավիղ - 0 դիմորդ (նշենք, որ այս գործիքը ասուլիսին սխալմամբ ներկայացվեց ազգային նվագարանների շարքում)։

Հավելենք, որ ժողովրդական երգեցության բաժնում ունենք 19 դիմորդ։ Այլ մասնագիտացումներով՝

Ակադեմիական երգեցողություն – 35 դիմորդ

Դաշնամուր – 13 դիմորդ

Ալտ – 2 դիմորդ

Թավջութակ – 2 դիմորդ

Կիթառ – 4 դիմորդ

Կոնտրաբաս – 1 դիմորդ

Հարվածային գործիքներ - 3 դիմորդ

Փողային գործիքներ – 18 դիմորդ

Կոմպոզիցիա – 3 դիմորդ

Երաժշտագիտություն – 2 դիմորդ

Ջազ-փոփ երգեցողություն – 6 դիմորդ։

Հիշեցնենք՝ մեր դիմորդների զգալի մասը գալիս է քոլեջներից, և նրանք հայտագրվում են նաև երկրորդ փուլում, ավարտական քննությունները հանձնելուց և դիպլոմները ստանալուց հետո։ Այս պահին ունենք 141 դիմորդ»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի ուշ  ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը արձագանքեց Կոնսերվատորիայի հայտարարությունը՝ նշելով․ 

«Արդեն 2-րդ տարին է՝ քոլեջների շրջանավարտները, այդ թվում՝ երաժշտական, դիմում են առաջին փուլում, այսինքն, պետք է հայտագրվեին մինչև մայիսի 10-ը: 2-րդ կամ լրացուցիչ փուլը զինված ուժերից ամռանը զորացրվածների, արտերկրի դպրոցների շրջանավարտների համար է:

Իսկ հայտագրվելու համար կրթության ավարտական՝ դիպլոմ կամ ատեստատ, վկայական պետք չէ: Դա ներկայացնում են ավելի ուշ՝ իրենց ընդունված հաստատություն՝ որպես ուսանող հրամանագրվելուց առաջ»: