Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa
A A
Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կսպասարկեն 129 մրցավարներ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընտրել է այն մրցավարներին, որոնք աշխատելու են Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ 

Ցուցակում ընդգրկված են 36 գլխավոր մրցավարներ, 69 օգնականներ և 24 VAR-ի մասնագետներ։

Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ խաղերը կսպասարկեն նաև կին մրցավարներ։ Նրանցից ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապանը, ճապոնուհի Յոսիմի Յամասիտան և ռուանդացի Սալիմա Մուկասանգան կկատարեն գլխավոր մրցավարի պարտականություններ։ Քաթարում երկուական մրցավարներ կունենան Անգլիան, Բրազիլիան ու Արգենտինան։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը, Քաթարում։