Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (6)
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմայի» «կեղծ» մարզմանը

Հռոմի «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, պատրաստվում է Իտալիայի Ա սերիայի վերջին տուրի «Տորինոյի» հետ հանդիպմանը։

Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello sport օրաթերթը, թիմն այսօր նախատեսել է անցկացնել «կեղծ» մարզում, որին չեն մասնակցի թիմի չորս առաջատար խաղացողները՝ Մխիթարյանը, Սմոլինգը, Ձանիոլոն և Կարսդորպը։

Ըստ լրատվամիջոցի, մեր ֆուտբոլիստը վաղը նախատեսված «Տորինոյի» հետ խաղը նույնպես բաց կթողնի։ Ինչ վերաբերում է մայիսի 25-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, որտեղ «Ռոման» հանդիպելու է նիդեռլանդական «Ֆեյենոորդի» հետ, ապա Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ նա դեռ չի կարողանում թիմի հետ մարզվել խաղադաշտում։ Հայ ֆուտբոլիստն առայժմ պարապում է անհատական ծրագրով։

Ըստ լրագրողի, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մնացած երեք ֆուտբոլիստներին պարզապես հանգիստ է տվել, որպեսզի նրանք ավելի լավ պատրաստվեն մայիսի 25-ի խաղին։