A
A
Ակումբը հեռացրեց հավաքականի մարզչին
Ռուսական «Խիմկի» տղամարդկանց բասկետբոլի ակումբը պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Սերջիո Սկորիոլոյին: Ուշագրավն այն է, իտալացի մասնագետը միաժամանակ հանդիսանում է Իսպանիայի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը:
«Խիմկիի» ղեկավարությունը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ թիմը երկրի առաջնության հերթական խաղում 74:85 հաշվով պարտվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին, որը ՌԴ ներկայիս չեմպիոնն է:
Մերձմոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Վիկտոր Բիչկովն այդ առիթով հայտարարել է, որ իտալացի մարզիչը բարձրակարգ մասնագետ է, սակայն նրա ցույց տված արդյունքները չեն գոհացրել ակումբի տերերին: Վերջիններիս համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ թիմը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դուրս է մնացել հետագա պայքարից: