
A
A
«Ալաշկերտը» առանց գոլ խփելու բարձրացավ 3-րդ հորիզոնական
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում այսօր կայացավ անցած տարվա օգոստոսի 20-ից հետաձգված «Ուրարտու» - «Ալաշկերտ» հանդիպումը: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:
Այդպիսով, «Ուրատուն» դուրս մնաց մրցանակային տեղ զբաղեցնելու պայքարից, քանի որ արդեն չի կարող անգամ հավասարվել 3-րդ տեղում ընթացող «արարատին»: Իսկ ահա «Ալաշկերտն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 46 միավոր և հավասարվեց հենց «Արարատին», ընդ որում լրացուցիչ հաշվարկով այն անգամ բարձրացավ 3-րդ հորիզոնական:
Մինչև առաջնության ավարտը թիմերին մնացել է անցկացնել երեքական խաղ: