Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess marzic
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականը Քովիդ 19-ի պատճառով նոր մարզիչ ունի

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Արշակ Պետրոսյանը, ով տարիներ շարունակ եղել է հավաքականի գլխավոր մարզիչ, թիմին առաջնորդել է օլիմպիական և աշխարհի չեմպիոն հռչակվելու տարիներին, Քովիդ 19-ը համաճարակի ծանր պայմանների պատճառով չի կարողանա առաջնորդել Հայաստանի հավաքականը հետագա մրցաշարերում։

Հիշեցնենք, որ այս տարի տեղի է ունենալու շախմատի համաշխարհային օլիմպիադան Հնդկաստանի Չենայ քաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի նոր մարզչի հետ։