Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (15)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը դարձել է Chessify ընկերության դեսպան (տեսանյութ)

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը դարձել է Chessify ընկերության դեսպանը։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը։

«2018 ես ձախողվեցի հավակնորդների մրցաշարում։ Դրանից հետո սկսեցի մտածել, թե ինչն ես ճիշտ չեմ անում։ Հասկացա, որ հիմնականում խնդիրներ եմ ունենում սկբնախաղերի ժամանակ, և որ մրցակիցներիս զիջում եմ համակարգչային գիտելիքներով։ 2019 թվականից սկսեցի համագործակցել Chessify-ի հետ։ Շախմատային այդ հարթակն ինձ օգնեց խնայել ժամանակը, ինչպես նաև նոր վստահություն հաղորդեց», - ասել է հայազգի գրոսմայստերը։

Նշենք, որ Chessify-ը շախմատային հարթակ է, որը շախմատային ծրագրերում կիրառում է արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաներ։

Ստարտափը մատուցում է ծառայություններ նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի շախմատիստների համար։

Chessify-ի ամպային ծառայությունը կտրուկ բարձրացնում է պրոֆեսիոնալ դասընթացների արդյունավետությունը և խնայում ընդհանուր ուսուցման ժամանակի 30%-ը։

Լևոն Արոնյանն այդ հարթակով վերջերս ցուցադրական պարտիա է անցկացրել ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանի հետ։