Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Հետախուզվողը՝ դաշտում

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 17-րդ կմ-ին՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Գագիկ Ք.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 183-րդ (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին` հայտնում է Ոստիկանությունը։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: