Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից իրականացվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այս տարվա առաջին գումարային փոխանցումը, որը կազմել է 80 հազար եվրո։ Այս աջակցության շնորհիվ բնության հատուկ պահպանվող տարածքը կհոգա բոլոր այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են կառույցի արդյունավետ գործունեության համար։

Նշենք, որ 2022 թվականի համար առաջին գումարային օժանդակությունները CNF -ի կողմից հատկացվել էին նաև ՇՄՆ կազմում գտնվող ևս երեք ՊՈԱԿ-ների՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին /142 հազար 500 եվրո/, «Դիլիջան» ազգային պարկին / 95 հազար 500 եվրո/ և «Արփի լիճ» ազգային պարկին /34 հազար եվրո/։

Կովկասի բնության հիմնադրամ