Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Պաշտոնական

ՊԵԿ ներկայացուցիչները Գյումրիում էին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի աշխատակիցները Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների շուրջ 40 ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են ոչ առևտրային կազմակերպությունների  հսկողության բաժնի գործառույթների իրականացման, վերահսկողական մեխանիզմների կիրառման շրջանակները և եղանակները: Ներկայացվել են նաև վերոնշյալ կազմակերպություններին վերաբերվող օրենսդրական կարգավորումներն ու դրանցում կատարված վերջին փոփոխությունները։ 

ՊԵԿ ներկայացուցիչները պատասխանել են ներկաների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ՀԿ-ների և հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների ամենատարածված սխալներին ու բացթողումներին։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել  հաճախակի դարձնել մարզային այցերը, ինչն առավել  առարկայական ու գործնական կդարձնի այս ձևաչափով  հանդիպումները։