Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ասում էին օր ու արև չեն տալու մեզ․ այս օրենքի շահառուներից շատերը դրսում են․ Արփինե Դավոյան (տեսանյութ)

«Այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Այս օրենքը 2018-ից հետո ամենից շատ քննարկված և ամենից շատ աղմուկ հանած օրենքներից մեկն է»,-Պետաիրավական հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանը՝ նշելով, որ նիստին ներկա չէ խորհրդարանական ընդդիմությունը։

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչներից շատերը այս օրենքի շահառուներից են։

«Այս օրենքի հետ կապված ամենաշատ խնդիր ունեցող մարդիկ այսօր գտնվում են փողոցում և պայքարում են ինչ-որ անհասկանալի բաների դեմ»,-ասաց Արփինե Դավոյանը։