A
A
Ժոզե Մոուրինյոն 13 սխալ է գտել
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Սեւլյայի» հետ խաղից հետո մամուլի ասուլիսին ներկայացել է հատուկ ցուցակով, որի մեջ նա նշել է հանդիպման գլխավոր մրցավարի կողմից թույլ տված սխալները:
«Խաղավարը 13 կոպիտ վրիպումներ թույլ տվեց հանդիպման ընթացքում: Եթե ես վերլուծեմ նրա բոլոր սխալները, ապա ինձ հաստատ կորակազրկեն: Ես հոգնել եմ նման մրցավարությունից: Իմ սաները պաշտպանության կարիք ունեն, սակայն դրանով պետք է զբաղվի ակումբի ղեկավարությունը» - ասել է մարզիչը:
Պարտուգալացի մասնագետը հատկապես դժգոհել է մրցավարի այն որոշումից, երբ օդային մենամարտից հետո վերջինս անսպասելի երկրորդ դեղին քարտն է ցույց տվել պաշտպան Ռիկարդո Կարվալյոյին եւ իր թիմին թողել է 10 հոգով: