Բացել լրահոսը Փակել լրահոսը
237171
A A
Պաշտոնական

Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին տրամադրվում է արձակուրդ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր՝ 2022 թվականի մայիսի 20-23-ը ներառյալ:

2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Արտյոմ Սմբատյանը»: