Բացել լրահոսը Փակել լրահոսը
1083342
A A
Հասարակություն

ԱՆ-ը հիշեցրել է բոլոր բուժհաստատություններում անկանխիկ վճարման անցնելու ժամկետները

2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
 
Ըստ աղբյուրի՝ նույն հոդվածով` 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով: