Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ոստիկանություն
A A
Պաշտոնական

Ստեփանակերտում ինքնասպանության դեպք է կանխվել

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը․
 
2022 թվականի մայիսի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարութան ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 219 հաղորդում, որից 198-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 9 հաղորդում, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խուլիգանության և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր։
 
ՔՀ վարչությունը համագործակցելով տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է թմրանյութի ապօրինի շրջանառության 7 դեպք և նախկինում կատարված 2 հանցագործություն։
 
Ընդհանուր առմամբ հանրապետությունում կատարված հանցագործությունների մասով ստացված 198 հաղորդումից 196-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
ՆԳՆ ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է անհետ մայիսի 9-ից անհետ կորած համարվող մեկ քաղաքացու դի։
 
Շաբաթվա ընթացքում կանխվել է ինքնասպանության մեկ փորձ՝ Ստեփանակերտ քաղաքում։
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում մայիսի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, որից 20-ը նյութական վնասով, 7-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 14 քաղաքացի։
Ճանապարհապարեկային ծառայոոթյան կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 36 դեպք, 19 վարորդ եղել է անսթափ վիճակում, 187-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
ՆԳ նախարարության բոլոր ծառայությունները շուրջօրյա աշխատանքով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
 
Ոստիկանության շրջանային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ուժեղացաված ռեժիմով շարունակում են հանրապետության տարածքում իրականացնել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, միաժամանակ աշխատանքներ տանում հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ: