Բացել լրահոսը Փակել լրահոսը
277585218_659134005459728_7483351099635388921_n
A A
Քաղաքականություն

Բաբկեն Թունյանի պատասխանը Արթուր Ղազինյանին

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Մի անգամ «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսումը ստուգող քննիչ հանձնաժողովի նիստ էր, որին մասնակցում էր նաև հիմնադրամի տնօրենը, և գաղտնի բովանդակության պատճառով որոշվեց նիստի երկրորդ հատվածը դռնփակ անցկացնել, առանց լուսաբանման և կողմնակի անձանց:
 
Երբ հեռարձակումն անջատվեց, լրագրողներն ու աշխատակազմը հեռացան, և դահլիճում մնացինք միայն երեք խմբակցությունների պատգամավորներով, ես մեր ընդդիմադիր գործընկերներին ասացի.
 
- Ժողովուրդ ջան, հազիվ առիթ է՝ իրար հետ նստած ենք, առանց տեսախցիկների ու կողմնակի մարդկանց: Խնդրում եմ մի հարցի պատասխանեք՝ դուք իրո՞ք մտածում եք, որ մեր իշխանությունը կարող էր հիմնադրամի միջոցները գրպանել ու նման բան է արել:
Բառացի պատասխանը չեմ հիշում, բայց դեմքի արտահայտությունները հիշում եմ: Ամեն դեպքում, «այո» պատասխան չհնչեց:
 
Այսօր իմացա, որ Արթուր Ղազինյանն իր գրել է. «Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 2020թ-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր»:
 
Պարոն Ղազինյան, ապացուցված միակ փաստն այն է, որ դուք ու ձեր խմբակցությունը 6 ամիս նույն հարցերը կրկնելուց հետո՝ տապալեցիք կամ, ինչպես սիրոմ եք ասել, պարալիզացրեցիք ձեր իսկ նախաձեռնած քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետի երկարացումը:
Ուղղակի նիստին չներկայացաք, որ երկարաձգման հարցը ներկայացնեիք: Երևի համարեցիք անիմաստ զբաղմունք է: