Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այսօր ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրն է (տեսանյութ)

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի ֆբ-յան էջից տեղեկանում ենք, որ
այս տարի, ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրվան ընդառաջ, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն -ի հետ համատեղ՝ կենտրոնի «Ավան» մասնաճյուղի բակում բացվեց ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակին նվիրված պուրակ։
 
Այս օրը ևս մեկ անգամ առիթ է հիշելու բոլոր այն մարդկանց, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից, հիշելու բոլոր այն խնդիրները, որոնց պատճառով մարդիկ մահանում են ՁԻԱՀ-ից, և քաղաքականություններ մշակելիս հաշվի առնել դրանք, որպեսզի հետագայում այլևս չլինեն ՁԻԱՀ-ից մահեր։
Ամբողջ աշխարհում այս օրը հանրույները տարբեր հանրային միջոցառումներ են կազմակերպվում։
 
Այսօր Շարլ Ազնավուրի հրապարակում իրականացվելու է թեստավորում, մոմավառություն, քվիլթի պատրաստում ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացած անձանց: