A
A
Գերմանիայում լավագույնը ավտոարշավորդն է
Գերմանիայի 2010 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Ֆորմուլա 1-ի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը:
1500 լրագրողների հարցման արդյունքներով ավտոարշավորդը վաստակել է 4288 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է սեղանի թենիսիստ Տիմո Բոլը (2088 միավոր), երրորդ` գոլֆիստ Մարտին Կայմերը (1763), ով տարվա ամեամեծ հայտնությունն է համարվել այդ երկրում: 2010 թ լավագույն մարզուհու մրցանակին արժանացել է լեռնադահուկորդուհի Մարիա Ռիյշը:
Գերմանիայում, ինչպես եւ Հայաստանում, 2010 թվականի լավագույն թիմ է հռչակվել երկրի ֆուտբոլի ընտրանին, որը ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում գրավել էր 3-րդ մրցանակային տեղը: