Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վանեցյան հավաք
A A
Քաղաքականություն

Վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ պայքարին, բայց վաղը լինելու եմ շարքերում. Վանեցյան

Դիմադրության շարժման առաջնորդներից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ընդդիմության հավաքներին իր վերջին բացակայության մասին՝ նշելով.

«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ. Նախ ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել երեկվանից ինձ ուղղվող Ձեր բազմաթիվ նամակների և զանգերի՝ իքնազգացողությանս վերաբերյալ ձեր անհանգստության համար:

Ինչպես գիտեք, երեկվանից վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության ձեր կողմից մղվող պայքարի գործողություններին:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով:

Վաղը նաև խոսելու եմ հարթակից պայքարի վերաբերյալ իմ մոտեցումները ձեզ հետ կիսելու, մեր պայքարին չմիացած քաղաքացիներին ոգևորելու, ևս մեկ անգամ հրապարակ կանչելու նպատակով: Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովվենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք:»: