
A
A
Երևանի կենդանաբանական այգու վագրին կքնեցնեն
Երևանի կենդանաբանական այգու տարեց կենդանիներից մեկին` 21 տարեկան բենգալյան վագրին, կքնեցնեն։ Որոշումը կայացվել է Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի այսօրվա նիստում։ Տեղեկությունը հրապարակվել է այգու ֆեյսբուքյան էջում։
«Վագրն ունի առողջական բազմաթիվ խնդիրներ՝ երիկամների, ենթաստամոքսային գեղձի, բերանի խոռոչի, ինչպես նաև առկա են պարկելախոցեր, նորմալ չի սնվում, դժվարությամբ են գործում հետին վերջույթները»,– նշված է հաղորդագրության մեջ։