Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերժ Սարգսյան
A A
Սպորտ

Սերժ Սարգսյանը վերընտրվեց Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։

Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը, և նա ընտրվեց միաձայն։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։