Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Հասարակություն

Դպրոցում ռումբի կեղծ ահազանգի հեղինակը 7-րդ դասարանի աշակերտն էր

Մայիսի 13-ին, ժամը 11.10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ԱԻՆ «911» ծառայություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ դպրոցում ռումբ կա:

Դպրոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դասընկերոջ բջջային հեռախոսով «911» ծառայություն է զանգել նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը:
Նախապատրաստվում են նյութեր: