Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ապակենտրոն հավաքների վայրում ՄԻՊ-ի ներկա լինելը կարող է սխալ տպավություն ստեղծել․ պաշտպան (տեսանյութ)

«Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը մեր կողմից արձանագրվում է և մեր կողմից պարզաբանումներ և հաղորդումներ են ուղարկվել իրավապահ մարմիններին»,-այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով են իրենք հետևում հանրահավաքների և ցույցերի ժամանակ կիրառվող բռնություններին։

Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ նաև դաշնակցական երիտասարդների ձերբակալումներին՝ նշելով որ իրենք պարզաբանումներ են պահանջել իրավապահ մարմիններից, թե ինչն է հանդիսացել բերման ենթարկելու հիմք և սպասում են պատասխանի։

Լրագրողի հարցին, թե ինչու ՄԻՊ-ը չի գնում հանրահավաքների վայրեր և չի հետևում գործընթացներին՝ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերվում է բռնության վայրում հայտնվելուն, ես ըստ անհրաժեշտության կորոշեմ լինել այնպիսի իրավիճակում, որտեղ իմ ներկայությունը կլինի կարևոր, որովհետև ապակենտրոն հավաքների վայրում ՄԻՊ-ի ներկա լինելը կարող է սխալ տպավություն ստեղծել, ես որևէ կաշկանդվածություն չունեմ, ինչ վերաբերվում է դատախազության դիմաց զինծառայողների ծնողների ակցիային, այդ ժամանակ եղել եմ արտերկրում, գործուղման մեջ եմ եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։