A
A
Բելառուսի Մ-21 հավաքականը խաղերը կանցկացնի Երևանում
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Բելառուսի Մ-21 հավաքականը ԵՎՐՈ-21 որակավորման փուլի հանդիպումները կանցկացնի չեզոք դաշտում:
Որպես մրցավայր ընտրվել է Երևանը: Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 - Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 - Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 1-ին և 4-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկեն 17։00-ին։
Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: