Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան ԱԺ 5647
A A
Քաղաքականություն

Ոչ մի արդարացնող բան այս դեպքում չի աշխատելու․ Աբրահամյանը՝ Չալաբյանի հետ կապված միջադեպի մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյաննիր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է․ 

Ավետիք Չալաբյանի բնակարանի խուզարկության և բերման ենթարկման կադրերը նայեցի, դեռ չեմ խոսում, թե ինչ կասկածանքով են նրա հետևից գնացել։ Խայտառակություն բառը շատ մեղմ է ասված։

Ինձ հետաքրքիր է, թե իրենց գործունեության մասին ինչ են մտածում իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչները, ինչպե՞ս են այս պայմաններում ապրելու այս փոքր երկրում։ Մի դեպք չի, երկուսը չի, մեկը մեկից այլանդակ։ Ոչ մի արդարացնող բան այս դեպքում չի աշխատելու։

Իշխանության ձեռքում միանգամյա օգտագործման գործիք լինելը ստորացուցիչ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են սպասարկել թուրքական օրակարգը։

ՀԳ. Ավետիք Չալաբյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք չեմ առնչվել, բայց տհաճ էր տարածվող տեղեկատվությանն ու տեսանյութին ծանոթանալը։