Բացել լրահոսը Փակել լրահոսը
1083098
A A
Քաղաքականություն

Շառլ Միշելը հանդես է եկել միջուկային զինաթափման ինստիտուտների ամրապնդման օգտին

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մայիսի 13-ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք կատարած իր այցի ընթացքում հայտարարել Է համաշխարհային այն ինստիտուտների պաշտպանության եւ ամրապնդման օգին, որոնք զբաղվում են միջուկային զինաթափման խնդիրներով: Ելույթը հեռարձակվել Է քաղաքական գործչի Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ունենք միջազգային կանոններ եւ միջուկային զինաթափման եւ սպառազինությունների վերահսկողության գլոբալ ինստիտուտներ: Մենք պետք Է պաշտպանենք եւ ամարպնդենք դրանք՝ խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար»,- ասել Է նա:

Միշելը նաեւ հանդես Է եկել այն պնդմամբ, թե աշխարհում անվտանգության հետ կապված իրադրությունը գտնվում Է սպառնալիքի ներքո, այդ թվում Ուկրանիայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության եւ ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների պատճառով:

Եվրախորհրդի ղեկավարը Հիրոսիմա Է այցելել Ճապոնիա կատարած իր այցի շրջանակներում: Մայիսի 12-ին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ մասնակցել Է Ճապոնիա - Եվրամիություն գագագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: