Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պատժե՛ք, ով ուզում ա լինի․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկման եմ դրել վերջին շրջանում Արցախում հասարակական կարգի և ներքին անվտանգության դեմ ուղղված ոտնձգությունների, մասնավորապես՝ անսթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով արձանագրված ողբերգական դեպքերի և խուլիգանական դրդումներով հանցագործությունների թվի աճին առնչվող հարցը:

Անընդունելի համարելով ստեղծված իրավիճակը՝ հանձնարարել եմ իրավապահ մարմիններին համատեղ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Հանրապետությունում ներքին կարգապահությունն ու անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու և բոլոր օրինախախտ քաղաքացիներին օրենքով նախատեսված կերպով պատասխանատվության ենթարկելու համար: