Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց Ավետիք Գրիգորյանը

Սպորտ
3699d2c61923d6278877e9e499bbbaf1

Շախմատի Հայաստանի 2010 թ չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Բուլղարիայի Բանսկո քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, գրավեց առաջին տեղը: Մեր շախմատիստը տարավ 7 հաղթանակ, իսկ երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Նրանից ընդամենը կես միավորով ետ մնաց միջազգային վարպետ Տամիր Նաբաթին (Իսրայել), մեկ միավորով` բուլղարացի Գրիգոր Գրիգորովը: