Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատախազությունը բավարարել է զոհվածների ծնողների պահանջը․ Վարդևանյան (տեսանյութ)

Դատախազությունը բավարարել է զոհվածների ծնողների պահանջը։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

« Այս ընթացքում ինչ մենք սկսել ենք մեր շարժումը, ուզում եմ տեղեկացնել, որ մեր զոհված հերոսների ծնողները պահանջ էին ներկայացրել Դատախազությանը, որ իրենք ստանան տուժողի դատավարական կարգավիճակ»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմի թերությունների, հանցանքների մասին։

«Եվ երկրորդ պահանջը Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելն էր։ Առաջին պահանջի մասով նոյեմբերի 9-ից հետո բոլորը պահանջում էին։ Այդ պահանջը բավարարվել է մի քանի օր առաջ»,- նշեց Արամ Վրադևանյանը տեղեկացնելով, որ հիմա հերոսների ծնողները հավաքվում են դատախազության դիմաց՝ պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։

Ընդդիմադիր պատգամավորը առաջարկեց Սայաթ-Նովա փողոցով շարժվել Դատախազության դիմաց ի աջակցություն պատերազմում զոհված հերոսների ծնողների։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ է փողոցում է։ Նրանք փողոցային պայքարի, անհանազանդության ակցիաների միջոցով նպատակ ունեն իշխանությունից հեռացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երեկ հանրահավաքի մասնակիցները փակել էին Երևանի քաղաքապետարանի չորս մուտքերի դռները, որից հետո քաշքշուկ սկսվեց ցուցարարների և կարմիր բերետավորների միջև։ Իրավիճակը կայունացնելու համար ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին զանգահարեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։