Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Մերդինյանը առաջինն է

Սպորտ
91701ecbc99d260e7ea5de5de447a4fa

Հայաստանի ուժեղագույն մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը առաջին տեղը գրավեց Մոսկվայում անցկացված օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն Միխայիլ Վորոնինի մարմնամարզության հուշամրցաշարում: Նա նժույգաթափերի մրցումներում ընդամենը 0,35 միավորով առաջ անցավ ռուսաստանցի Անդրեյ Լիխովիցկուց:

Մնացած մրցաձեւերում հաղթող ճանաչվեցին միայն Ռուսաստանի ներկայացուցիչները. Դենիս Աբլյազինը լավագույնն էր ազատ վարժությունում, օղակների վրա վարժություններում եւ հենացատկում, իսկ Սերգեյ Խարախոդինը` զուգափայտերի եւ մարզաձողի վրա:

Ավանդական դարձած այս հուշամրցաշարին այս տարի մասնակցեցին 23 երկրների, այդ թվում Ճապոնիայի, Ուկրաինայի, Բելառուսի ուժեղագույն մարմնամարզիկները: