Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+juve 12,05,
A A
Սպորտ

«Յուվենթուսը» 2011թ հետո առաջին անգամ մրցանակ չի նվաճել

Թուրինի «Յուվենթուսը» ընթացիկ մրցաշրջանում այդպես էլ չկարողացավ մրցանակ ձեռք բերել:

 

Անցած գիշեր կայացած Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում թուրինյան ակումբը լրացուցիչ ժամանակում պարտվել է Միլանի «Ինտերին»` 2:4:

 

Այդպիսով, «Յուվենթուսը» 2011 թվականից հետո առաջին անգամ չկարողացավ նվաճել որևէ մրցանակ, քանի որ երկրի առաջնությունում ալրեն հնարավորություն չունի գրավելու առաջին տեղը:

 

Նշենք, որ 2012-2020թթ թիմը դարձել էր Իտալիայի չեմպիոն, իսկ 2021-ին նվաճել էր գավաթը: