Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (13)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը Բուխարեստում կիսում է առաջին տեղը

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Բուխարեստում ընթացող Grand Chess Tour 2022-ի առաջին մրցաշարում: Մեր հայրենակիցը 6-րդ տուրում հաղթել է ֆրանսաիցի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, վաստակել 4 միավոր և հավասարվել միանձյա առաջատար Վեսլի Սոյին: 

Այսօր Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը 3 միավոր ունի և այժմ բաժանում է 3-7-րդ տեղերը:

Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Հաղթողը կսատանա 100 հազար դոլար պարգևավճար: