Բացել լրահոսը Փակել լրահոսը
279724300_549385576558118_1318287074819762167_n
A A
Հասարակություն

ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորի զեկույցը ճանաչվել է համաեվրոպական համագումարի լավագույն զեկույց

Մայիսի 4-6-ը Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցավ Քաղցկեղը վերապրածների համաեվրոպական (Pan-European Network for Care of Survivors after Childhood and Adolescents Cancer) 27-րդ համագումարը, որին մասնակցություն ունեցավ ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Իրինա Մելնիչենկոն։

Նրա կողմից ուղարկված թեզն ընդունվել էր որպես բանավոր զեկույց լիագումար նիստին: Իրինա Մելնիչենկոյի՝ «Հայաստանում քաղցկեղը վերապրած երեխաների, դեռահասների և երիտասարդների համար կլինիկայի ստեղծման ուղիները» թեմայով զեկույցը ճանաչվեց Քաղցկեղը վերապրածների համաեվրոպական համագումարի լավագույն զեկույց՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։