Աբովյանում սպանության դեպքը բացահայտվել է․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության տեղափոխված 44-ամյա Էռնեստ Գրիգորյանը ժամը 09.00-ի սահմաններում մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ՝ մայիսի 7-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը, դանակահարված ու անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 6-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում։
Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի հանրակացարանի բնակարաններից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակահարել էր 41-ամյա տղամարդը: Նա մայիսի 7-ին, ժամը 02.30-ին, հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտաքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: 41-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։