Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բրազիլահայ շախմատիստ Արմեն Պրուդյանը 5-րդն է Ամերիկայում

Բրազիլահայ շախմատիստ Արմեն Պրուդյանը հաջող է հանդես եկել Սան Սալվադոր քաղաքում կայացած շախմատի Ամերիկայի մայրցամաքային առաջնությունում:

ՖԻԴԵ-ի վարպետը 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, բաժանել է 2-8-րդ տեղերը: Դա ամենաբարձր արդյունքն է ցածր վարկանիշ ունեցող շախմատիստների մեջ: Լրացուցիչ գործակիցներով Արմեն Պրուդյանը զբաղեցրել է 5-րդ պատվավոր տեղը:

Բրազիլահայ մեկ ուրիշ շախմատիստ, գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, այս անգամ իր հնարավորություններից ցածր է հանդես եկել և վաստակած 7 միավորով բաժանել է 14-24-րդ տեղերը: Նա վարկանիշով 3-րդն էր մրցաշարում:

Ամերիկայի չեմպիոն է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող ուզբեկ շախմատիստ Թիմուր Գարեևը, որը վաստակել է 9,5 միավոր: