Բացել լրահոսը Փակել լրահոսը
leonid-kravchuk
A A
Հասարակություն

Մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը

88 տարեկան հասակում մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Ուկրաինական նորություններ» գործակալությանը։

Նախկին նախագահի ընտանիքի անդամները հաստատել են նրա մահը։

Լեոնիդ Կրավչուկը Ուկրաինայի նախագահ է եղել 1991-1994 թվականներին։ Բորիս Ելցինի և Ստանիսլավ Շուշկևիչի հետ ստորագրել է Բելովեժյան համաձայնագիրը, որից հետո ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ։

2020 թվականի հուլիսից նա ծառայում էր որպես Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբի նախագահ։ 2021 թվականի հունիսին սրտի վիրահատության է ենթարկվել, որից հետո գտնվում էր ինտենսիվ թերապիայի մեջ և միացվել էր արհեստական ​​շնչառության սարքին, իսկ սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախկին ղեկավարը տեղափոխվել է գերմանական կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Վիրահատությունից հետո նրա մոտ վիճակի «բարելավում» էր գրանցվել։